տուն Սպորտ Մխիթարյանը Յուվենտուսում կփոխարինի Պոգբային. Ռայոլա

Մխիթարյանը Յուվենտուսում կփոխարինի Պոգբային. Ռայոլա

82
0

1386802-29732417-2560-1440

Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլան վստահություն է հայտնել, որ 26-ամյա ֆուտբոլիստը կտեղափոխվի Թուրինի «Յուվենտուս»: Այս մասին հաղորդում է ESPN-ը:

Ռայոլայի խոսքերով՝ Մխիթարյանը «Ծեր սենյորայում» կփոխարինի 21-ամյա ֆրանսիացի Պոլ Պոգբային: Գործակալը, ով համագործակցում է նաև Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպանի հետ, նշել է, որ Մունդիալ 2014-ի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստը շատ մոտ է Թուրինից հեռանալուն:

«Եթե «Յուվենտուսը» վաճառի Պոգբային, ապա կկարողանա մի թիմ կառուցել, որն ունակ կլինի հաղթել Չեմպիոնների լիգայում: Տրասնֆերներից մեկը կարող է դառնալ Հենրիխ Մխիթարյանը: Նրա և «Բորուսիայի» միջև զգացմունքներն արդեն անցյալում են», — կարծիք է հայտնել Ռայոլան: