տուն Լուրեր Մխիթարյանը` «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Ալեգրիի թիրախում

Մխիթարյանը` «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Ալեգրիի թիրախում

119
0

hen1_1500x1000_2862250a

Թուրինի «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին ցանկանում է առաջիկա ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ էական փոփոխություններ կատարել կիսապաշտպանության գծում, հայտնում է La Gazzetta Dello Sport-ը:

Նշվում է, որ «Յուվենտուսը» բարձրակարգ ֆուտբոլիստների կարիք ունի` մասնավորապես կիսապաշտպանությունում: Թիմում հավանական նոր ֆուտբոլիստների ներգրավման առումով Իտալիայի գործող չեմպիոնի մարզչի թիրախում է Դորթմունդի «Բորուսիայի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ինչպես նաև Իսկոն («Ռեալ») և Օսկարը («Չելսի»)։

Հիշեցնենք, որ տեղեկություններ են շրջանառվում, որ Մխիթարյանի ծառայություններով հետաքրքրված են նաև Լոնդոնի «Չելսին» և «Արսենալը»: