Դորտմունդի «Բորուսիայի» ու Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է Գերմանիայի առաջնության 23-րդ տուրի լավագույն ֆուտբոլիստ,- տեղեկացնում է Բունդեսլիգայի պաշտոնական կայքը: Այս մասին հաղորդում է Armsport.am-ը:
«Հոֆենհայմի» դեմ խաղում 27-ամյա ֆուտբոլիստը դարձել էր գոլի ու գոլային փոխանցման հեղինակ, իսկ դորտմունդցիները տարել էին կամային հաղթանակ 3:1 հաշվով:
Մխիթարյանի օգտին է քվեարկել երկրպագուների 47 տոկոսը: Երկրորդ տեղում գտնվող «Հերտայի» հարձակվող Վեդադ Իբիշեւիչը ստացել է քվեարկողների ձայնների 40 տոկոսը, իսկ լավագույն եռյակը եզրափակող «Հանովերի» պաշտպան Կրիստիան Շուլցը՝ 5՚: