տուն Լուրեր Մխիթարյանը ճանաչվել է Բունդեսլիգայի լավագույն ֆուտբոլիստը. Deutsche Welle

Մխիթարյանը ճանաչվել է Բունդեսլիգայի լավագույն ֆուտբոլիստը. Deutsche Welle

107
0

Henrikh-Mkhitaryan

Հայաստանի ազգային հավաքականի ու Դորթմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը երկրպագուների կողմից ճանաչվել է Գերմանիայի  առաջնության լավագույն ֆուտբոլիստ: Գերմանական «Deutsche Welle» հեռուստաընկերությունը քվեարկություն է անցկացրել՝ որոշելու Բունդեսլիգայի 2015/16թթ. մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստին:

Քվեարկության արդյունքներով` Մխիթարյանը ստացել է առավելագույն թվով ձայները` 26%: Երկրորդ տեղում է «Շալկեի» հարձակվող Խավյեր Էրնանդեսը (21%), որին էլ հաջորդում են «Բավարիայից» Ռոբերտ Լևանդովսկիին (17%) և Թոմաս Մյուլերը (17%):

Բունդեսլիգայում անցկացնելով 31 հանդիպում, դառնալով 11 գոլի ու 15 գոլային փոխանցման հեղինակ՝ հայ ֆուտբոլիստը հիանալի խաղ է ցուցադրել՝ օգնելով իր թիմին զբաղեցնել առաջնությունում 2-րդ հորիզոնականը: