տուն Լուրեր Մխիթարյանը կվերադառնա «Մանչեսթեր Յունայթեդի» մեկնարկային կազմ

Մխիթարյանը կվերադառնա «Մանչեսթեր Յունայթեդի» մեկնարկային կազմ

83
0

Daily Star-ը ներկայացրել է «Մանչեսթեր Յունայթեդի» հավանական մեկնարկային կազմը «Սաութհեմփթոնի» դեմ անգլիական Պրեմյեր լիգայի 21-րդ տուրի խաղում: Պարբերականը ենթադրում է, որ Հենրիխ Մխիթարյանը կվերադառնա Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմի մեկնարկային կազմ:

«Մանչեսթեր Յունայթեդ». Դավիդ Դե Խեա, Էշլի Յանգ, Վիկտոր Լինդելյոֆ, Ֆիլ Ջոնս, Լյուկ Շոու, Նեմանյա Մատիչ, Պոլ Պոգբա, Ջեսի Լինգարդ, Մարկուս Ռեշֆորդ, Հենրիխ Մխիթարյան, Զլատան Իբրահիմովիչ:

Մանչեսթերում դեկտեմբերի 30-ին կայանալիք հանդիպումը կսկսվի Երեւանի ժամանակով 21:30-ին:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի 28-ամյա կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը նախորդ անգամ «Մանչեսթեր Յունայթեդի» մեկնարկային կազմում ընդգրկվել է «Չելսիի» դեմ նոյեմբերի 5-ին կայացած խաղում, որում փոխարինվել էր 62-րդ րոպեին: