տուն Լուրեր Մխիթարյանը կոչ է արել երկրպագուներին ներկա գտնվել Ղազախստանի հետ խաղին (տեսանյութ)

Մխիթարյանը կոչ է արել երկրպագուներին ներկա գտնվել Ղազախստանի հետ խաղին (տեսանյութ)

101
0

Безымянный

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կոչով դիմել է երկրպագուներին՝ նրանց հրավիրելով Հայաստան-Ղազախստան խաղին:

«Երկրպագուների ներկայությունը շատ կարևոր է մեզ համար: Բոլորին հրավիրում ենք ներկա գտնվելու խաղին: Խոստանում ենք ամեն ինչ անել հաղթանակի հասնելու համար»,- Մխիթարյանի խոսքերն է փոխանցում ՀՖՖ-ի մամուլի քարտուղարությունը:

ԱԱ-2018-ի ընտրական փուլի՝ Հայաստան-Ղազախստան հանդիպումը տեղի կունենա կիրակի՝ մարտի 26-ին, և կմեկնարկի ժամը 20:00-ին Վ. Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում: