Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլան մեկնաբանել է ֆուտբոլիստի հավանական տեղափոխությունը Դորտմունդի «Բորուսսիայից» Թուրինի «Յուվենթուս»:
«Գիտեմ, որ Ալեգրին հավանում է Մխիթարյանի խաղը: Ու Հենրիխն էլ ուրախ կլիներ հանդես գալ «Յուվենթուսում», սակայն դրա համար պետք է համաձայնության գալ «Բորուսսիայի» հետ: Ֆուտբոլիստի պայմանագիրն իսկապես ավարտվում է 2017թ.-ին, սակայն Տոմաս Տուխելը նրան անփոխարինելի ֆուտբոլիստ է համարում: Նույնը նաև Գյունդոգանի հետ կապված: Այդ պատճառով, կարծում եմ, դժվար կլինի իրականացնել այդ տեղափոխությունը»,- ասել է Ռայոլան goal.com-ի հետ զրույցում: