Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը հրաժարվել է երկարաձգել պայմանագիրը Դորթմունդի «Բորուսիայի» հետ, տեղեկացնում է բրիտանական «Mirror» պարբերականը:
Նշվում է, որ Մխիթարյանին չի գոհացրել այն հանգամանքը, որ նրան առաջարկում են երկարաձգել պայմանագիրը՝ առանց հրաժարագին սահմանելու: Պարբերականի տեղեկացմամբ` Լոնդոնի «Չելսիի» ղեկավարությունը մտադիր է օգտվել ստեղծված իրավիճակից ու ամռանը կիսապաշտպանին պայմանագիր կառաջարկի:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեկ տարվա պայմանագիր է մնացել Մխիթարյանի ու «Բորուսիայի» միջև, գերմանական ակումբը հավանաբար կընտրի շահավետ տարբերակ` շուրջ 24 միլիոն ֆունտի դիմաց հրաժարվելով Մխիթարյանի տրանսֆերից:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մխիթարյանի ծառայություններով հետաքրքրված են նաև Լոնդոնի «Արսենալը» և Թուրինի «Յուվենտուսը»: