Բունդեսլիգայի թվիթերյան պաշտոնական էջում այսօր հրապարակված գրառումից տեղեկանում ենք, որ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և Դորթմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն այս պահի դրությամբ Եվրոպայում ամենաշատ գոլային փոխանցումներ կատարած ֆուտբոլիստն է:
«Եվրոպայում ամենաշատ գոլային փոխանցումներ կատարած ֆուտբոլիստը Հենրիխ Մխիթարյանն է: Նա «Բորուսիայում» Թոմաս Տուխելի ղեկավարությամբ գերազանց է հանդես գալիս», ասված է Բունդեսլիգայի թվիթերյան պաշտոնական էջում:
Մխիթարյանն ընթացիկ մրցաշրջանում Դորթմունդի «Բորուսիայի» կազմում անցկացրած 29 պաշտոնական խաղերում դարձել է 17 գոլային փոխանցման հեղինակ: