տուն Սպորտ Մխիթարյանը ցանկանում է լքել Բորուսիան

Մխիթարյանը ցանկանում է լքել Բորուսիան

67
0

1203henrikmkhitarian

Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ցանկություն է հայտնել լքել գերմանական ակումբը այս մրցաշրջանի ավարտից հետո։ Այս մասին հայտնել է Հայաստանի հավաքականի առաջատարի գործակալ Մինո Ռայոլան։

«Մեծ ֆուտբոլիստները հազվադեպ են թիմփոխում ձմռանը։ Մխիթարյանը ցանկություն է հայտնել «Բորուսիան» լքել այս ամռանը։ Տեսնենք», — ասել է Ռայոլան։ Այս մասին հաղորդում է Calciomercato կայքը։

Հիշեցնենք, որ Մխիթարյանը գերմանական ակումբ է տեղափոխվել 2013 թվականին ուկրաինական «Շախտյորից»։ Այս մրցաշրջանում Մխիթարյանը «Բորուսիայի» կազմում անցկացրել է 21 հանդիպում՝ դառնալով 2 գոլի հեղինակ։