Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը «Արսենալում» կկրի 7 համարի մարզաշապիկը։
«Զինագործների» պաշտոնական կայքում արդեն պաշտոնապես հրապարակվել է Մխիթարյանի մարզաշապիկի համարը, ավելին, արդեն երկրպագուները կարող են գնել Մխիթարյան գրությամբ 7 համարի մարզաշապիկներ։
«Արսենալում» 7 համարի ներքո հանդես էր գալիս Ալեքսիս Սանչեսը, ով տեղափոխվեց «Մանչեսթեր Յունայթեդ»։