Հայաստանի հավաքականի ու Դորթմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է Գերմանիայի առաջնության ապրիլ ամսվա լավագույն ֆուտբոլիստ:
Բունդեսլիգայի պաշտոնական կայքում անցկացված հարցման արդյունքներով` 27-ամյա հայ ֆուտբոլիստը ստացել է ձայների 42 տոկոսը: Մխիթարյանն ապրիլին Բունդեսլիգայում մասնակցած 4 խաղում խփել է 1 գոլ ու կատարել գոլային 6 փոխանցում։
Լավագույնի կոչման համար պայքարում Մխիթարյանն առաջ է անցել Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Արտուրո Վիդալից, ով ստացել է ձայների 31%-ը։ Երրորդ տեղում է «Բայերի» Յուլիան Բրանդտը` ձայների 11%-ով։