տուն Լուրեր Մխիթարյան. Խնդիրներ չեմ ունեցել Մոուրինյուի հետ, միայն դժվարություններ

Մխիթարյան. Խնդիրներ չեմ ունեցել Մոուրինյուի հետ, միայն դժվարություններ

132
0

16729816_1229200380481540_1687078254_n

Armsport.am-ի փոխանցմամբ՝ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը համեմատել է գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուին Յուրգեն Կլոպի հետ, ում հետ աշխատել է Դորտմունդի «Բորուսիայում»:

«Եթե համեմատենք Մոուրինյուին Կլոպի հետ, ապա նրանք երկու տարբեր անհատականություններ են: Նրանք երկուսն էլ ընկերական են, հիանալի մասնագետներ են: Սակայն նրանց աշխատելաոճը տարբերվում է:

Մոուրինյուի հետ սկզբնական շրջանում ոչ թե խնդիրներ են եղել, այլ դժվարություններ: Հեշտ չէ, քանի որ պետք է հարմարվես նոր մարզչին, մարզումներին, հանդիպումներին: Սակայն այնուհետև նոյեմբերին սկսեցինք հաղթել: Նույնիսկ երբ չէի խաղում, ժպտում էի, քանի որ, եթե տխրեի կամ կորցնեի ինքնատիրապետումը, ոչինչ չէր օգնի ինձ: Վստահ էի, որ կստանամ իմ շանսը, քանի որ բոլորն այս թիմում ստանում են այն»,- Մխիթարյանի խոսքը մեջբերում է «Metro»-ն: