Դորտմունդի «Բորուսիան» ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 37 հանդիպման ու խփել 97 գոլ, որից 65-ը բաժին է հասնում Հենրիխ Մխիթարյան — Պյեր-Էմերիկ Օբամեյանգ — Մարկո Ռոյս եռյակին: Այս մասին հաղորդում է Armsport.am-ը:
Եթե հաշվի առնենք նաեւ գոլային փոխանցումները, ապա այս եռյակը մասնակցություն ունի 101 գոլերին: Այդ ցուցանիշով դորտմունդցիները զիջում են միայն կատալոնական «Բարսելոնայի» Լիոնել Մեսսի — Նեյմար — Լուիս Սուարես եռյակին (147), տեղեկացնում է «Ruhr Nachrichten»-ը:
Հայաստանի հավաքականի ավագ Մխիթարյանը խփել է 18 գոլ ու կատարել 22 գոլային փոխանցում, գերմանացի կիսապաշտպան Մարկո Ռոյսը հեղինակել է 16 գոլ ու կատարել 6 արդյունավետ փոխանցում, իսկ գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգն իր հաշվին ունի 31 գոլ ու 8 փոխանցում:
Մադրիդի «Ռեալի» Կրիշտիանու Ռոնալդու — Քարիմ Բենզեմա — Գարեթ Բեյլ եռյակը մասնակցել է 95 գոլի, Մյւունխենի «Բավարիայի» Դուգլաս Կոստա — Թոմաս Մյուլեր — Ռոբերտ Լեւանդովսկի եռյակը՝ 94, իսկ լավագույն հնգյակը եզրափակում են ֆրանսիական ՊՍԺ-ի ֆուտբոլիստներ Անխել Դի Մարիան, Զլատան Իբրահիմովիչը ու Էդինսոն Կավանին՝ 88:
Նշենք, որ Հենրիխ Մխիթարյանն ընթացիկ մրցաշրջանում նաեւ հանդիսանում է Եվրոպայում ամենաշատ գոլային փոխանցումներ կատարած ֆուտբոլիստը՝ առաջ լինելով Նեյմարից՝ 18 եւ Մեսութ Օզիլից՝ 17՚: