տուն Լուրեր Մխիթար Հայրապետյանը հանդիպել է Համահայկական հիմնադրամի աշխատակազմի հետ

Մխիթար Հայրապետյանը հանդիպել է Համահայկական հիմնադրամի աշխատակազմի հետ

53
0

Հուլիսի 30-ին Գլենդելում սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը հանդիպել է քաղաքապետ Զարեհ Սինանյանի և խորհրդի անդամների հետ:

Նախարարը հանդիպում է ունեցել նաև Գլենդելի կրթական խորհրդի անդամների հետ:

Մխիթար Հայրապետյանը հանդիպել է  Համահայկական հիմնադրամի աշխատակազմի հետ, այցելել է AYF Camp:

Հուլիսի 31-ին նախարարը հանդիպելու է Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամների  և  Սիրիահայերի օգնության հիմնադրամի ղեկավարների հետ:

Հանդիպում է նախատեսված նաև  Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության ԱՄՆ Արևմտյան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Մուշեղ Արք. Սրբազանի և եկեղեցու ներկայացուցիչների հետ:

Նախարարը այցելելու է  Ցեղասպանության զոհերի հուշահամալիր:

Հանդիպելու է  Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի  ԱՄՆ Արևմտյան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Հովնան Արք. Տերտերյան հետ:

Բըրբանքում՝  Առաջնորդարանում, Մխիթար Հայրապետյանը հանդիպելու է  համայնքի ղեկավարների հետ: