«Մութ ժամեր» ակցիան քարոզչության և հանրության վրա ազդելու տեսանկյունից բավական արդյունավետ էր: Այս մասին araratnews.am-ի հետ զրուցում ասաց ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանըˋ անդրադառնալով նշված ակցիային, որի նախաձեռնողն էր «Քաղաքացիական պայմանագրի» կառավարման խորհրդի անդամ Արայիկ Հարությունյանը:
ԲՀԿ ղեկավարը նշեց, որ ինքը, որպես քաղաքացի, ևս միացել է այդ ակցիային:
«Մեր տանը ևս այդ ակիցան արեցինք, չնայած տանը փոքրիկ ունեինք, բայց բնակարանի լույսներն անջատեցինք, իսկ նախաձեռնողն աղջիկս էր »,- ասաց տիկին Զոհրաբյանն ու նկատեց, որ այդ տեսակ ակցիաները հարց չեն լուծում, բայց որոշակի տրամադրություն են ստեղծում, ազդում հանրային գիտակցության ձևավորման վրա, ինչպես նաև նպաստում, որ քաղաքացին պայքարի իր իրավունքների համար։