տուն Քաղաքական Միջազգային Մուսուլմանների զգացմունքները վիրավորելը չի կարելի խոսքի ազատություն համարել. Իրանի նախագահ

Մուսուլմանների զգացմունքները վիրավորելը չի կարելի խոսքի ազատություն համարել. Իրանի նախագահ

125
0

961063471

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոուհանին հայտարարել է, որ մուսուլմանների զգացմունքները վիրավորելն ու սադրիչ հայտարարությունները չի կարելի խոսքի ազատություն համարել: Այս մասին հաղորդում է IRNA գործակալությունը:

Ելույթ ունենալով Իրանի մշակութային հեղափոխության բարձրագույն խորհրդի անդամների առջև՝ Ռոուհանին խոր ափսոսանք է հայտնել, որ Charlie Hebdo պարբերականը շարունակում է տպագրել Մուհամեդ մարգարեի ծաղրանկարները:

Իսլամական Հանրապետության ղեկավարը կարծում է, որ նման գործողությունները միայն բորբոքում են ծայրահեղականությունը և չեն նպաստում մուսուլմանների ու մնացած աշխարհի առողջ հարաբերությունների ձևավորմանը:

Միաժամանակ, Ռոուհանին հայտարարել է, որ իր երկիրը խստորեն դատապարտում է ֆրանսիական երգիծական պարբերականի խմբագրատան վրա կատարված հարձակումը և համարում է, որ դա որևէ ընդհանուր բան չունի ո՛չ իսլամի, ո՛չ մուսուլմանների հետ: