տուն Քաղաքական Միջազգային Մուսուլմանները Գալիլեյից 700 տարի առաջ են ասել, որ Երկիրը կլոր է․ թուրք...

Մուսուլմանները Գալիլեյից 700 տարի առաջ են ասել, որ Երկիրը կլոր է․ թուրք նախարար

175
0

Galileo-sustermans

Թուրքական Կոնյա քաղաքում տեղի է  ունեցել ընդունելություն, որի ժամանակ ելույթ է ունեցել Թուրքիայի գիտության, արդյունաբերության և տեխնոլոգիաների նախարար Ֆիքրի Իշիքը, ով նշել է իսլամական աշխարհի ներդրումը գիտության մեջ։

«Գալիլեո Գալիլեյից դեռեւս  700-800 տարի առաջ մուսուլման գիտնականներն ապացուցում էին, որ Երկիր մոլորակը կլոր է», — ասել է նախարարը։ Նրա խոսքերով՝ այս պնդման ապացույցը գտնվում է բնագիր փաստաթղթի պատճենում, որը ներկայում Ստամբուլի Իսլամական գիտության և տեխնիկայի թանգարանում է։

Այս թանգարանը բացվել է պրոֆեսոր Ֆուաթ Սենգիզի ջանքերով, ով պնդում է, որ Ամերիկա մայրցամաքը հայտնաբերել են մուսուլմանները Կոլումբոսից 300 տարի առաջ։ Էրդողանի` այս կապակցությամբ հայտարարությունը, հեգնական բազմաթիվ մեկնաբանությունների է արժանացել աշխարհում։