տուն Քաղաքական Միջազգային Մուսուլման գիտնականները կասկածի տակ են դրել խալիֆայության հռչակման համապատասխանությունն իսլամական օրենքին

Մուսուլման գիտնականները կասկածի տակ են դրել խալիֆայության հռչակման համապատասխանությունն իսլամական օրենքին

107
0

islamic_state_of_iraq_and_the_levant

126 երկրների մուսուլման գիտնականներ դիմել են «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման առաջնորդ Աբու Բաքր Ալ-Բաղդադիին, քանի որ նրա կողմից հռչակված խալիֆայությունը չի համապատասխանում իսլամի էությանը։ Այս մասին գրում է թուրքական Sabah օրաթերթը։

Նամակում գիտնականները նշում են, որ ըստ իսլամական իրավունքի՝ խալիֆայության հայտարարումն առանց մուսուլմանների համաձայնության չի համապատասխանում իսլամի օրենքներին։

Հիշեցնենք, որ «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» խմբավորումը ստեղծվել է 2003 թվականին Իրաքում՝ այն բանից հետո, երբ ամերիկացիները ներխուժեցին այս երկրի տարածք։ Այն շատ սերտ կապեր է ունեցել «Ալ-Կաիդա» խմբավորման հետ, իսկ վերջերս նվաճել է Իրաքի և Սիրիայի զգալի տարածքներ և այնտեղ խալիֆայություն հռչակել։