տուն Սպորտ Մուսոլինին ոգեշնչում է Մայք Թայսոնին. Rolling Stone

Մուսոլինին ոգեշնչում է Մայք Թայսոնին. Rolling Stone

73
0

Mussolini-May-1938-014

Բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Մայք Թայսոնը Rolling Stone ամսագրին տված հարցազրույցում խոստովանել է, որ Մադոննայի հետ համատեղ աշխատանքի ժամանակ ներշնվել է ֆաշիստական Իտալիայի բռնապետ Բենիտո Մուսոլինիից:

«Թեև մենք չէինք հասկանում, թե ինչ է նա խոսում, սակայն ես ցնցված եմ, թե որքան ոգեշնչող տեսք ուներ Մուսոլինին: Ես գիտեմ՝ մարդիկ կասեն, որ նա ֆաշիստ է և նման բաներ, սակայն նրան նայելիս միայն դրական էմոցիաներ ես ստանում: Պատահական չէ, որ նա այդքան գրավում էր Հիտլերին», — հայտարարել է բռնցքամարտիկը:

Մայքը հայտարարել է նաև, որ երգը ձայնագրելիս լրջորեն մտածել է երգչի կարիերա սկսելու մասին:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 48-ամյա նախկին բռնցքամարտիկը մասնակցել է Մադոննայի Rebel Heart ալբոմի Iconic երգի ձայնագրմանը: