տուն Լուրեր Մուրադյանը ներկայացրել է ավտոբուսի պայթյունից տուժածների վիճակը

Մուրադյանը ներկայացրել է ավտոբուսի պայթյունից տուժածների վիճակը

92
0

Armen_Muradyan1

ՀՀ Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն, այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Հալաբյան փողոցում տեղի ունեցած մարդատար ավտոբուսի հետեւանքով տուժած քաղաքացիների առողջական վիճակին, նշեց, որ բոլորի վիճակը կայուն է: «Երեք հիվանդ իրենց բուժումն այս պահին շարունակում են Հանրապետական ԲԿ-ում, երկու դեռահասները գտնվում են Սուրբ Աստվածամայր ԲԿ-ում»,- ասաց նախարարը, հավելելով, որ երեկ երեկոյան է այցելել տուժածներին: Ինչ վերաբերում է հղի կնոջ վիճակին, ապա Մուրադյանն ասաց, որ վիճակը կայուն է: Կինը գտնվում է Հանրապետական ծննդատանը: «Այս պահին իրավիճակը կայուն է, եւ հույսով եմ, որ նա իր հղիությունը կավարտի մայրության բեկրանքով»,- ասաց նա: