Իտալական լեգենդար Գուչչի նորաձևության տան հիմնադիր Գուչչիո Գուչչիի թոռը՝ Ուբերտո Գուչին տիկնոջ հետ եռօրյա այցով Հայաստանում է: Նա «Մուլտի Գրուպ» կոնցեռնի հիմնադիր Գագիկ Ծառուկյանի հյուրն է: Այցելության նպատակը Գուչչի աշխարհահռչակ ընտանիքի և «Մուլտի Գրուպ» կոնցեռնի միջև գործակցություն սկսելն է: Առաջին քայլերը Երևանի «Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատից են սկսվելու: Կողմերը համատեղ բրենդ ստեղծելու որոշում են կայացրել: Կոմբինատի հետ գործակցության շնորհիվ կթողարկվեն անվանական կոնյակներ, որոնք, ըստ նախնական որոշման, կունենան «Գուչչի Նոյ» անվանումը: