տուն Լուրեր Մուկուչյանի արձագանքը դպրոցների և մանկապարտեզների տնօրենների կողմից ցուցակների հավաքագրմանը

Մուկուչյանի արձագանքը դպրոցների և մանկապարտեզների տնօրենների կողմից ցուցակների հավաքագրմանը

124
0

tigran

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը դեռ չի ուսումնասիրել այսօր Sut.am կայքի կողմից հրապարակված ՀՀԿ-ն չարաշահում է վարչական ռեսուրսը դպրոցներում ու մանկապարտեզներում. ձայնագրություններ հոդվածը:

Հրապարակման հեղինակները զանգահարել են հանրակրթական դպրոցների և մանկապարտեզների 136 տնօրենների և, ներկայանալով Հանրապետականի շտաբից, հարցուփորձ անել հավաքագրվող ցուցակների մասին:

Ձայնագրություններում լսվում է, թե ինչպես են հանրապետության բոլոր մարզերը և Երևանի բոլոր տարածքները ընդգրկող 84 դպրոցների և 30 մանկապարտեզների տնօրենները մանրամասն պատմում իրենց հավաքագրած ցուցակների մասին:

ԿԸՀ նախագահն ասում է` ծանրաբեռնված է եւ չի հասցրել հրապարակումն ուսումնասիրել:

Հարցին՝ այսօր պատրաստվո՞ւմ են ուսումնասիրել հրապարակումը, Մուկուչյանն արձագանքեց. «Երբ ժամանակ ունենանք, կուսումնասիրենք, իհարկե, եթե նյութ կա, պետք է արագ ուսումնասիրել: Հիմա այլ աշխատանքի մեջ ենք, կավարտենք, կուսումնասիրենք»: