տուն Սպորտ Մուհամեդ Ալիի ձեռնոցներն աճուրդի կհանվեն

Մուհամեդ Ալիի ձեռնոցներն աճուրդի կհանվեն

58
0

T

Լեգենդար բռնցքամարտիկ Մուհամեդ Ալիի ձեռնոցները, որով նա պաշտպանել է իր չեմպիոնական տիտղոսը, հունվարի 21-ին Նյու Յորքի Heritage Auctions աճուրդի տանը սակարկության կդրվեն: Սպասվում է, որ մարզագույքը կարող է վաճառվել ավելի քան 1 միլիոն դոլարով: Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը:

Այս ձեռնոցներով 1965թ.-ի մայիսի 25-ին դեռ Կասիուս Կլեյ անունը կրող Ալին հաղթանակ է տարել Սոնի Լիսթոնի նկատմամբ: Մենամարտն ավարտվել էր դեռ առաջին ռաունդում, երբ Ալիի «անտեսանելի» կոչված հարվածից հետո Լիսթոնը 17 վայրկյան անցկացրել էր նոքաութում:

Հիշեցնենք, որ Ալին 1960թ. կիսածանր քաշային կարգի օլիմպիական և 1964-66 և 74-78թթ. ծանր քաշային կարգի աշխարհի բացարձակ չեմպիոնն է: Բացի դրանից, նա The Ring ամսագրի կողմից 5 անգամ ճանաչվել է տարվա և տասնամյակի (70-ականներ) լավագույն բռնցքամարտիկ: