տուն Քաղաքական Միջազգային Մուհամադ անունն ամենապահանջվածն է Մեծ Բրիտանիայում

Մուհամադ անունն ամենապահանջվածն է Մեծ Բրիտանիայում

85
0

32086_20120912050625-1347487585-Q003

Մեծ Բրիտանիայում նորածինների շրջանում ամենատարածված անունը Մուհամադն է։ Այս մասին գրում է The Daily Mail-ը՝ հղում կատարելով Babycentre՝  աշխարհում հղի կանանց խոշորագույն կայքին։

Վերջին տարում այն բարձրացել է 27 կետով և դարձել է առաջինը՝ հետ մղելով Օլիվերին, Ջեքին, Նոյին, Հարիին, Չառլիին և Ջեյմսին։ «Մուհամադ սովորաբար կոչում են արաբական ընտանիքների առաջնեկին։ Մուսուլմանական անունների նկատմամբ հետաքրքրության աճը պայմանավորված է Մեծ Բրիտանիայում մշակութային բազմազանության աճով», — գրում է The Mirror-ի գլխավոր խմբագիր Սառա Ռեդշոուն։

Բարձր տեղերում են նաև Օմար, Ալի և Իբրահիմ անունները։

Կանանց անուններից առաջինը Սոֆին է, հետո Էմիլին և Լիլին։ Վարկանշային աղյուսակում բարձր տեղերում են նաև Մարիամն ու Նուռը։ Առաջինը բարձրացել է 59 հորիզոնականով և 35-րդն է, իսկ երկրորդը 29-րդ հորիզոնականում։