տուն Քաղաքական Միջազգային Մուբարաքի դատավճիռը հետաձգվել է

Մուբարաքի դատավճիռը հետաձգվել է

106
0

Mubarak_2535408b

Կահիրեում լրեական դատարանը Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի դատավճիռը հետաձգել է նոյեմբերի 29-ին։ Այս մասին հաղորդում է Ria Novosti-ն։ Նախագահող դատավորը դատավճիռը կարդալուց առաջ, Ոստիկանական ակադեմիայում, որտեղ ընթանում է դատավարությունը, ցմոցադրել է վավերագրական ֆիլմ՝ նվիրված, իր խոսքերով ասած՝ «ազգի գործընթացին»։ Այս քրեական գործի էջերի թիվը հասնում է 160 հազարի՝ հայտարարել է դատավորը։

Հիշեցնենք, որ  Եգիպտոսի նախկին նախագահ մեղադրվում է 2011թ. եգիպտական հեղափոխության օրերին ցուցարարներին սպանության մեջ։ Բացի նրանից՝ մեղադրյալի աթոռին նստած են նաեւ նրա երկու որդիները, ինչպես նաեւ Եգիպտոսի ՆԳՆ աշխատակիցներ։