Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հունվարի 24-ի նիստի օրակարգային հարցերից մեկով նախատեսված է «ՄՏՍ Հայաստան» փակ բաժնետիրական ընկերության 99.99% բաժնետոմսերը օտարել «Արամայո Ինվեսթմենթս Լտդ.» ընկերությանը:
«ՄՏՍ Հայաստան» փակ բաժնետիրական ընկերության 99.99% բաժնետոմսերը օտարվում են վերջինիս միակ բաժնետեր «ԿՏ (Հոլդինգ) ՍԱԼ» ընկերության 99.99% բաժնետեր «Արամայո Ինվեսթմենթս Լտդ.» ընկերությանը, իսկ մնացած 0.01% բաժնետոմսերը՝ «ԿՏ (Հոլդինգ) ՍԱԼ» ընկերության մյուս բաժնետերեր՝ Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ Պավել Մաշարովին և Արտյոմ Վասիլյևին՝ հավասարաչափ»,- ասված է որոշման նախագծի մեջ:
Նախագծում նաև գրված է, որ վերը նշվածի համաձայն Պավել Մաշարովին և Արտյոմ Վասիլյևին օտարված «ՄՏՍ Հայաստան» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը օտարել «Արամայո Ինվեսթմենթս Լտդ.» ընկերությանը:
Առաջին հայացքից արտառոց թվացող գործարքի հետևում իրականում ոչինչ չկա: Նույն բաժնետերերը լուծարում են մեկ ընկերությունը՝ «ԿՏ (Հոլդինգ) ՍԱԼ»-ը, որին պատկանում էր «ՄՏՍ Հայաստանը», և «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ն օտարում են իրենց մեկ այլ ընկերության՝ «Արամայո Ինվեսթմենթս Լտդ.»-ին: