Երբևէ ձեր մտքով չի անցել, թե որքան է ընկույզը նման ուղեղին, կամ էլ , օրինակ` լայնակի կտրված գազարը` աչքին:
Այստեղ տեղին է հիշել այն արտահայտությունը, որ` մենք այն ենք, ինչ ուտում ենք: Սակայն բառացի այդ արտահայտությունը ընկալելու մասին չենք էլ մտածել, մինչդեռ` կան մթերքներ, որոնք ոչ միայն նման են այս կամ այն օրգանին, այլև օգնում են այդ օրգանին:
Այսպես, օրինակ`
Գազար
Եթե այն լայնակի` օղակներով կտրատենք, ապա աչքին նմանությունը չնկատելն ուղղակի անհնար է: Կառուցվածքով ու անգամ ծիածանաթաղանթ հիշեցնող գծերով գազարն ասես աչքի պատճենն է: Գազարի դերը տեսողության բարելավման գործում անգնահատելի է: Եթե կանոնավոր կերպով գազար օգտագործենք, ապա տարեց հասակում տեսողության կորստի հավանականությունն էապես կնվազեցնենք այդպիսով:
Հունական ընկույզ
Ամենևին էլ զարմանալի չէ, որ հունական ընկույզը մարդու ուղեղի գալարներ է հիշեցնում, քանի որ ընկույզում պարունակվող օմեգա-3 ճարպաթթուներն ապահովում են ուղեղի նորմալ գործունեությունը:
Նեխուր
Նեխուրի երկարավուն ցողունները հիշեցնում են ոսկորները: Դրանցում պարունակվող կրեմնիումի մեծ քանակը կարգավորում է ոսկորների հանքայնացումը:
Ավոկադո
Ավոկադոն արգանդի ձև ունի. դա ևս պատահական չէ: Ավոկադոն օգնում է կանանց պահպանելու վերարտադրողական ունակությունը, քանի որ մեծ քանակությամբ ֆոլաթթու է պարունակում, որը նվազեցնում է արգադի պարանոցի դիսպլազիայի առռաջացման ռիսկը:
Կակղամորթ
Գիտնականների հավաստմամբ կակղամորթները(աստրե) իսկապես էլ դրական ազդեցություն են ունենում տղամարդկանց առողջության վրա, քանի որ դրանցում ֆոլաթթու ու ցինկ է պարունակվում:
Թուրինջ
Ցիտրուսազգիները լիմոնոիդներ են պարունակում. դա նյութ է, որը խոչընդոտում է կրծքագեղձի քաղցկեղառաջացմանը: Ուստի, դա ևս պատահական չէ, որ ցիտրուսազգիները ձևով նման են կանացի կրծքին:
Լոլիկն ու սիրտը
Կիսած լոլիկը կտրվածքով սիրտ է հիշեցնում: Վերջերս կատարված հետազոտությունների արդյունքներով պարզվեց, որ դա ևս օրինաչափ է, քանի որ լիկոպինի պարունակության շնորհիվ լոլիկը նվազեցնում է սրտի հիվանդությունների հավանականությունը:
Կարմիր գինի
Կարմիր գինին նման է արյան: Այն մեծ քանակությամբ հակաօքսիդանտներ է պարունակում ու պոլիֆենոլներ, որոնք օրգանիզմը պաշտպանում են խոլեստերինից: Բացի այդ կարմիր գինին ջրիկացնում է արյունը, այիսնքն` խոչընդոտում արյան մակարդուկների առաջացմանը:
Կոճապղպեղ
Այս արմատը օգնում է սրտխառնոցի դեքում: Պարունակում է գինգերոլ ու հակաբորբոքային և հակաօքսիդանտ հատկությամբ է օժտված:
Տեսնում եք` ինքը` բնությունն է հուշում, թե որ մթերքը ինչի համար պետք է օգտագործել, որ օրգանիզմն առողջանա: