տուն Լուրեր Մթերքի կալորիականության մասին տեղեկացվածությունը օգնում է ավելի քիչ ուտել

Մթերքի կալորիականության մասին տեղեկացվածությունը օգնում է ավելի քիչ ուտել

111
0

gyuxmterqՔարնեգի Մելոնի համալսարանի հետազոտողները պարզել են, որ կալորիականության մասին ոչ միայն թվերը, այլև նկարները օգնում են ավելի քիչ ուտելու: Գիտնականները ջանացել են պարզել, թե ինչպես են մարդիկ արձագանքում կալորիականության մասին տեղեկությանը` լուսակրի կանաչ, դեղին և կարմիր ազդանշանների տեսքով, հայտնում է Zee News-ը:

Նրանք պարզել են, որ նկարները գնորդների համար ավելի լավ տարբերակ են, քանի որ ոչ բոլորն են հասկանում թվերից: Իսկ Բերմինգհեմի համալսարանի հետազոտողները վստահ են, որ մթերքների պիտակները խանգարում են մարդկանց ճիշտ սնվել:

Ըստ նրանց՝ պիտակները չափազանց շատ ավելորդ տեղեկատվություն են պարունակում: Այդ պատճառով գնորդը կարող է շփոթվել և սխալ ընտրություն անել: