տուն Հասարակություն Իրավական Մթերային խանութի վաճառողուհուց դրամապանակ գողացողը բերման ենթարկվեց

Մթերային խանութի վաճառողուհուց դրամապանակ գողացողը բերման ենթարկվեց

104
0

Օգոստոսի 5-ին, ժամը 19-ին, Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի մթերային խանութի մի վաճառողուհի հաղորդում է տվել, որ ցերեկը խանութի սրահից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է անձնագիր, բանկային քարտեր և փող:

Նույն օրը, ժամը 21-ին, քրեական հետախույզները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, Ջրվեժի 5-րդ փողոցից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել նույն փողոցի բնակիչ, 40-ամյա մի տղամարդու, որը տվել է խոստովանական բացատրություն:

Գողոնն առգրավված է:
Նախապատրաստվում են նյութեր: