տուն Լուրեր Բլոգ Մտածում էիր` ուր որ է «կպայթեցնեն» Բաղրամյան 26-ը. Արամ Կարապետյան

Մտածում էիր` ուր որ է «կպայթեցնեն» Բաղրամյան 26-ը. Արամ Կարապետյան

88
0

Aram Karapetyan

«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Այսօրվա Ազգային Ժողովի քվեարկության պատկերը վառ ապացույցն է, թե ինչու՞ Հայաստանը դեռ պատրաստ չէ անցնելու կառավարման խորհրդարանական մոդելին: Մեծամասնության մասին խոսելն անիմաստ է…Այնտեղ ամեն ինչ վաղուց պարզ է…Բայց նայեք՝ ինչքան արագ ամբողջական խմբակցություններ և «արմատական ընդդիմադիր» պատգամավորներ , կարճ ժամանակում կտրուկ փոխեցին իրենց դիրքորոշումներն՝ ի օգուտ իշխանության …Որոշները ` ուղղակի «փախան», որպեսզի չքվեարկեն, կամ ներկա գտնվելով `բացակա էին…Իսկ մի քանի ամիս առաջ , հանրահավաքներում, ինչպիսի ելույթներ էին ունենում…Լսում ու մտածում էիր` ուր որ է «կպայթեցնեն» Բաղրամյան 26-ը…Հիմա պատկերացնում է՞ք ինչ է լինելու ապագայում, երբ նոր Սահմանադրությամբ ամեն ինչ երկրում ՈՐՈՇԵԼՈւ լինի ՆՄԱՆԱՏԻՊ ԿԱԶՄՈՎ Ու ՄԱԿԱՐԴԱԿՈՎ …«ՍԿԶԲՈւՆՔԱՅԻՆ» ՄԻ ԱԺ…»: