տուն Լուրեր Մտահոգիչ է, որ Ռուսաստանը դոլարով է վարկ տրամադրում Հայաստանին

Մտահոգիչ է, որ Ռուսաստանը դոլարով է վարկ տրամադրում Հայաստանին

72
0

http--www.haynews.am-images-JZRkkjuXocSYPYjQ4IBzZypAbk

Ազգային Ժողովում մտքերի փոխանակման ժամանակ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Միասյանը ՀՀ-ին արտահանման վարկ տրամադրելու համաձայնագիրը անվանեց ոչ այլ ինչ, քան ապրանքի իրացման տարաժամկետ վճարման մեխանիզմ: Արծվիկ Մինասյանը մանրամասնեց՝ որ Ռուսաստանը Հայաստանին պետք է զենք վաճառի, ու դրա համար նաև որոշակի քանակությամբ վարկ է տրամադրելու, որ Հայաստանը կարողանա վճարել այդ զենքի դիմաց:

Արծվիկ Մինասյանին մտահոգում է այս վարկի՝ դոլարով տրամադրումը: «Այս կերպով մենք տվել ենք գործիք արևմուտքին, որ ճնշում գործադրվի մեզ վրա: Ամերիկյան դոլարի յուրաքանչյուր արժեւորում ռուսական ռուբլու համեմատ բեռ է լինելու մեզ համար: Այս համաձայնագիրը ուղիղ խողովակ է ապահովել»:

Պատգամավորը նշեց, որ այսպիսի համաձայնագրերի համար երրորդ արտարժույթ պետք չէ: Արծվիկ Մինասյանը առաջարկեց, որ երրորդ երկրի արտարժույթի մասը հանեն համաձայնագրից: