ԿՈՆԿԱԿԱՖԻ Չեմպիոնների լիգայի խաղարկության քառորդ եզրափակչի առաջին խաղում «Ռեալ Սոլթ Լեյքը» մրցակցի հարկի տակ 0-2 հաշվով պարտվել է մեքսիկական «Տիգրեսին»: Այս մասին հաղորդում է Armfootball.com-ը:
Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը խաղադաշտ է դուրս եկել մեկնարկային կազմում ու փոխարինվել է 72-րդ րոպեին:
Պատասխան հանդիպումը տեղի կունենա մարտի 2-ին, ԱՄՆ-ում: