Ամերիկյան «Ռեալ Սոլթ Լեյքը» պաշտոնական կայքում անցկացրած հարցման միջոցով ամփոփել է մրցաշրջանում թիմի ֆուտբոլիստների խաղը. հայտնում է Armsport-ը:
Դրա արդյունքներով` հայ հարձակվող Յուրա Մովսիսյանը ստացել է 7.8 գնահատականը և այդ ցուցանիշով զբաղեցրել երկրորդ տեղը` զիջելով միայն դարպասապահ Նիկոլաս Ռիմանդոյին` 8.09:
Նշենք, որ 29-ամյա Մովսիսյանը ՄԼՍ-ի ավարտված առաջնությունում անցկացրած 30 խաղում խփել է 9 գնդակ և կատարել 3 արդյունավետ փոխանցում: