տուն Սպորտ Մովսիսյանը 4 տարվա պայմանագիր է կնքել Սպարտակի հետ

Մովսիսյանը 4 տարվա պայմանագիր է կնքել Սպարտակի հետ

150
0

1424004080_b_movsisjan-pro

Հայաստանի հավաքականի ու Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը կիրակի օրը նոր պայմանագիր է կնքել մոսկովյան ակումբի հետ, որը սպառվում է 2019թ.-ի հունիսի 30-ին: Այս մասին հաղորդում է championat.com-ը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել, թե Մովսիսյանի ծառայություններով հետաքրքրված են նաև գերմանական «Հանովերը», «Վոլֆսբուրգն» ու Մյունխենգլադբախի «Բորուսիան»:

Նշենք, որ 27-ամյա հարձակվողը, ով «Սպարտակ» է տեղափոխվել 2013թ.-ի հունվարին «Կրասնոդարից», այս ընթացքում անցկացրել է 46 հանդիպում՝ դառնալով 23 գոլի հեղինակ:

Transfermarkt.de-ի տվյալներով՝ նրա տրանսֆերային արժեքը կազմում է շուրջ 10 միլիոն եվրո: