տուն Լուրեր Մովսիսյանը՝ Ջիբրալթար-Հայաստան հանդիպման լավագույն ֆուտբոլիստ

Մովսիսյանը՝ Ջիբրալթար-Հայաստան հանդիպման լավագույն ֆուտբոլիստ

93
0

Ազգերի լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում Հայաստանի հավաքականը հյուրընկալվելիս 6-2 հաշվով հաղթել է Ջիբրալթարի ընտրանուն:

Whoscored վիճակագրական կայքը ավանդույթի համաձայն տվել է հանդիպման մասնակիցների՝ իր գնահատականները:

Ըստ կայքի՝ հանդիպման լավագույն ֆուտբոլիստը Յուրա Մովսիսյանն էր, որը ձևակերպել է մեր հավաքականի պատմության առաջին պոկերը:

Մովսիսյանը ստացել է առավելագույն՝ 10 միավոր:

Մեր ընտրանու կազմում երկրորդ ամենաբարձր միավորը ստացել է թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը՝ 8.2:

Հավաքականի կազմում նորամուտը նշող ու գոլով աչքի ընկած պաշտպան Արթուր Քարտաշյանը ստացել է 3-րդ ամենաբարձր գնահատականը՝ 7.7: