ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն այսօր ասուլիսում ասաց, որ Տավուշի մարզի Մովսես գյուղ տանող ճանապարհը կվերանորոգվի:
Նախարարն ասաց, որ ներդրումը կանի Ռուսաստանում ապրող Մովսես գյուղի նախկին բնակիչ շնորհիվ: Ներդրման ծավալը 200.000 դոլար է: «Այս պահին նախարարության միջոցները թոյլ չեն տալիս, որ նախարարությունը համաֆինանսավորի ծրագիրը, սակայն կանենք ամեն ինչ, որ մեր հայրենակցի հայրենանվեր քայլն իրականանա»,- ասաց գործադիր մարմնի անդամը:
Սոնա Դավթյան