տուն Սպորտ Մոուրինյուն Իբրահիմովիչի հետ քննարկել է նրա տեղափոխության հարցը

Մոուրինյուն Իբրահիմովիչի հետ քննարկել է նրա տեղափոխության հարցը

78
0

jose-mourinho-1430315889-2363550«Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը կարող է մրցաշրջանի ավարտից հետո տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ», տեղեկանում ենք «Le 10 Sport»-ից։

Աղբյուրի վկայությամբ, «մանկունիացիների» հավանական ապագա գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն դիմել է շվեդ ֆուտբոլիստին՝ նրա հետ քննարկելով համագործակցության հնարավորությունը։ Փորձառու հարձակվողը հակված է Անգլիա տեղափոխվելուն, սակայն փարիզյան ակումբի ղեկավարությունը կփորձի նրան համոզել երկարաձգել պայմանագիրը, որն ավարտվում է այս մրցաշրջանի վերջում։

Լիգա 1-ի ընթացիկ մրցաշրջանում Իբրահիմովիչը մասնակցել է 23 խաղի, խփել նույնքան գոլ, կատարել 10 գոլային փոխանցում։