Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Իկեր Կասիլյասը պատմել է իր և թիմի նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուի հարաբերությունների մասին։
-Ես ու Մոուրինյուն վնասվածք ստանալուցս առաջ մի քանի անգամ զրուցել ենք։ Ես երկու-երեք անգամ հայտնվեցի պահեստայինների նստարանին։ Նա ասում էր, որ ես պետք է ավելի շատ կենտրոնանամ հանդիպումների վրա։ Նաև ասում էր, որ ավելորդ քաշ ունեմ և լավ մարզավիճակում չեմ։
Ես գերադասում էի լռություն պահպանել, որ այդ ամենը կրկեսի չվերածվի։ Չեմ զղջում պահվածքիս համար և կրկին նույն կերպ կվարվեի,-ասել է Կասիլյասը «Cadena Ser»-ին։