Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն տուգանվել է և զրկվել վարորդական իրավունքից կես տարով՝ 2014 թվականին արագությունը գերազանցելու համար: Այս մասին հաղորդում է The Mirror-ը:
Պարբերականի տվյալներով` 2014 թվականի սեպտեմբերին տեսախցիկը ֆիքսել էր, որ Մոուրինյոն մեքենան վարել է 60 մղոն մեկ ժամում արագությամբ, մինչդեռ այդ հատվածում թույլատրելի է եղել 50 մղոն ժամ արագությունը: Դատական լսման ժամանակ Մոուրինյոն ներկա չի եղել, սակայն նախապես հայտնել է, որ ճանաչում է իր մեղքը: