Ֆրանսիացի մոտոարշավորդ Ֆրանկ Պետրիկոլան մահացել է վթարի ժամանակ, որը տեղի է ունեցել Isle of Man TT Races մոտոարշավային մրցումների ժամանակ: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Ֆրանսիացին մի քանի օր գտնվել էր կոմայում, և միայն նախորդ ամիս էր վերադարձել մրցումների: Բացի այդ, 2014թ. ՀյուսիսայիՆ Իռլանդիայում կայացած մոտոարշավի ժամանակ նա ստացել էր բազմաթիվ կոտրվածքներ։
Պետրիկոլան 141-րդ մոտոարշավորդն է, որ մահացել է 1907 թվականից անցկացվող Isle of Man TT Races մրցումներում: