տուն Լուրեր Մոտակա իշխանափոխությունը բացառված է. ՀՀԿ-ական պատգամավոր

Մոտակա իշխանափոխությունը բացառված է. ՀՀԿ-ական պատգամավոր

89
0

32

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱԺ պատգամավոր, ՀՀԿ-ական Տաճատ Վարդապետյանը խոսեց քաղաքական վերջին զարգացումներից: Բանախոսն իր խոսքում նշեց, որ մոտակա իշխանափոխության հնարավորությունը բացառված է: «Ես իշխանափոխության նախադրյալներ Հայաստանում չեմ տեսնում: Իշխանությունները բարեփոխումներ են իրականացնում, որոնք ես ողջունում եմ: Մեր գործող նախագահի ժամկետն ավարտվում է 2018-ին, իսկ 2018-ին, ով շատ ձայն կհավաքի՝ նա էլ կընտրվի, բայց արտահերթ ընտրությունները բացառում եմ»,- նշեց Վարդապետյանը: Խոսելով հայ-վրացական հարաբերություններից՝ Վարդապետյանն ասաց, որ երկկողմ հարաբերությունները դարերի միջով են անցել ու միմիայն դրական զարգացում պետք է ապրեն: Ըստ նրա՝ Վրաստանում հաստատված նոր իշխանություններն ավելի կխորացնեն հայ-վրացական հարաբերությունները:

Արմեն Մկրտչյան