տուն Լուրեր Մոտ 100 առևտրական բողոքի ցույց է կազմակերպել Աժ դիմաց

Մոտ 100 առևտրական բողոքի ցույց է կազմակերպել Աժ դիմաց

139
0

 

4-copy1-500x375

Այս պահին Աժ դիմաց բողոքի ցույց են անցկացնում տոնավաճառներում աշխատող մոտ 100 ավել առևտրականները: Նշենք, որ նրանք դժգոհ են «Շահութահարկի մասին օրենքից», որն ուժի մեջ է մտնում սույն թվականի հոկտեմբերի 1-ից:

Ըստ օրենքի` նրանք պետք է հաշվառեն իրենք ապրանքներն ու փաստաթուղթ ներկայացնեն ցանկացած ապրանքի համար, հակառակ` դեպքում` նրանք կենթարկվեն 20000 ՀՀ դրամի չափով տուգանքի: Նրանք դժգոհում են, որ չեն կարող ներկայացնել այդ փաստաթուղթը:

Նրանց խոսքով` դա ուղղված է փոքր և միջին բիզնեսը վերացնելուն: