տուն Քաղաքական Միջազգային Մոսուլում ԻՊ-ի բանտից 30 բանտարկյալ է փախուստի դիմել

Մոսուլում ԻՊ-ի բանտից 30 բանտարկյալ է փախուստի դիմել

80
0

id-rodi-saliphate-book-290294Մոսուլում «Իսլամական պետության» բանտից հաջողվել է փախուստի դիմել մի քանի տասնյակ մարդկանց: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, ստացված տեղեկությունների համաձայն, բանտը գտնվում է Մոսուլի հրապարակի մերձակայքում, 27 բանտարկյալների հաջողվել է փախուստի դիմել: Նրանց մեծամասնությունը քրդ ական փեշմերգա ուժերի անդամներ են:

Փախուստի դիմածները զինաթափել են պահակներին և փախել անհայտ ուղղությամբ: Ահաբեկիչներն իրենց հերթին սկսել են որոնողական աշխատանքները: Ականատեսների խոսքով, նրանց հաջողվել է գտնել փախուստի դիմածներից հինգին, բացի այդ, մոտ հարյուր բնակիչներ են ձերբակավել փախուստը կազմակերպելու և բանտարկյալներին քողարկելու կասկածանքով:

Իրաքի` մեծությամբ երկրորդ քաղաքը` Մոսուլը, ահաբեկիչների ձեռքում է հայտնվել 2014թ-ի ամռանից: Իրաքյան ուժերն ավելի քան մեկ տարի պայքարում են ահաբեկիչների դեմ, սակայն դեռևս երկրի մեկ երրորդ մասը գտնվում է նրանց վերահսկողության տակ: