Իրաքի հատուկ նշանակության ուժերը միացել են Մոսուլ քաղաքի ազատագրման մասշտաբային գործողություններին, որոնք ուղղված են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ: Այս մասին հայտնում է Associated Press գործակալությունը:
Գեներալ Մանն ալ Սաադին հայտարարել է, որ հակաահաբեկչական ուժերը, միջազգային կոալիցիայի օդային հարվածների աջակցությամբ, առաջ են գնացել մինչև Բարթալլա քաղաքը: Ինչպես և սպասվում է, հատուկ ուժերը պետք է զորքեր մոտեցնեն Մոսուլին և մուտք գործեն քաղաք:
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ՄԱԿ-ի տվյալներով՝ Մոսուլի ազատագրման համար ռազմական գործողություններ սկսվելուց հետո քաղաքից հեռացել է ավելի քան 900 մարդ: