Այսօր ՌԴ մայրաքաղաքում վտանգի վերջին` «կարմիր» մակարդակ է հայտարարվել հրդեհի առաջացման հավանականության պատճառով, հայտնել են Ռուսաստանի Հիդրոմետծառայությունից, գրում է news.rambler.ru-ն:
Օգոստոսին Մոսկվայի տարածաշրջանում 10 մմ տեղում է եղել, ինչը, սակայն ամսական նորմի ընդամենը 13%-ն է կազմում : Սովորաբար ամռան վերջին ամսին մոտ 77մմ տեղում է լինում, պարզաբանել է Հիդրոմետծառայությունը։