Մոսկվայում մեծ հանդիսությամբ բացվել է հայտնի քաղաքական գործիչ Վլադիմիր Ժիրինովսկու արձանը: Բացման արարողությանը ներկա է եղել քանդակի հեղինակ Զուրաբ Ծերեթելին:
3 մետր բարձրությամբ արձանը տեղադրված է Մոսկվայի «Համաշխարհային քաղաքակրթությունների ինստիտուտի» հարևանությամբ, որի հիմնադիրը Ժիրինովսկին է:
«Ես երբեք չէի մտածի, որ իմ պատվին արձան կլինի, ես ո՜չ հայտնի գիտնական եմ, ո՜չ էլ հայտնի ճանապարհորդ, իմ ողջ գործունեությունը կապված է քաղաքական կուսակցության հետ:…Ինչո՞վ կհիշվի այս օրը մարդկության պատմության մեջ, առանց չափազանցության կասեմ, որ հենց այս միջոցառմամբ»,- եզրափակել իր խոսքը Վլադիմիր Ժիրինովսկին: