տուն Լուրեր Մոսկվայում տուգանվել և կալանավորվել է Ալեքսեյ Նավալնին

Մոսկվայում տուգանվել և կալանավորվել է Ալեքսեյ Նավալնին

160
0

1978321

Մոսկվայի Տվերսկի շրջանային դատարանը 20 հազար ռուբլով տուգանել է ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիին՝ զանգվածային միջոցառումների վերաբերյալ կանոնների խախտման համար. հաղորդում է Korrespondent.net-ը:

Նավալնին հայտարարել է, որ ցույցերի վերաբերյալ խախտումներ չի գործել: Նրա խոսքով՝ Կոռուցիայի դեմ պայքարի  հիմնադրամը, օրենքին համապատասխան, հանրահավաք անցկացնելու դիմում է ներկայացրել, սակայն Մոսկվայի ղեկավարությունը չի պատասխանել դրան:

Ընդդիմադիր գործչի պաշտպանը պահանջել է նրան ազատ արձակել դատարանի դահլիճից, սակայն TASS-ի փոխանցմամբ, Նավալնին կալանավորվել է 15 օրով՝ իրավապահներին չենթարկվելու մեղադրանքով: