Մոսկվայում ճամպրուկի մեջ հայտնաբերել են երիտասարդ աղջկա դանակահարված և մերկ դին: Այս մասին հաղորդում են ռուսական լրատվամիջոցները:
Նշվում է, որ Եկատերինան բլոգեր էր, նրա կյանքին սոցցանցերում հետևում էր 80 հազար մարդ: Նա իր կյանքից կադրեր էր հրապարակում, սովորում էր բժշկական համալսարանում և ճանապարհորդում էր:
Աղջկա մարմինը հայտնաբերել է բնակարանի սեփականատերը, որն իր բնակարանը Եկատերինային էր տվել վարձակալությամբ: Երբ աղջիկը ծնողների զանգերին չի պատասխանել, նրանք կապ են հաստատել բնակարանի սեփականատիրոջ հետ, որը և որոշել է այցելել աղջկան:
Ինչպես տեղեկացնում է 360tv.ru–ն, աղջկա զուգընկերոջը կանչել են ոստիկանություն: Նա Եկատերինային վերջին անգամ տեսել է հուլիսի 26–ին։ Քննիչները նրան հարցաքննելուց հետո բաց են թողել: