տուն Քաղաքական Միջազգային Մոսկվայում փորձել են սուրբ ջրով Լենինի դամբարանից քշել չարքերին (տեսանյութ)

Մոսկվայում փորձել են սուրբ ջրով Լենինի դամբարանից քշել չարքերին (տեսանյութ)

109
0

0

Ռուսական «Կապույտ հեծյալ» մշակութային շարժման ակտիվիստներ Օլեգ Բասովը և Եվգենի Ավիլովը Մոսկվայի Կարմիր հրապարակում փորձել են Լենինի դամբարանից քշել չարքերին: Այս մասին հաղորդում է grani.ru-ն:

Բասովն ու Ավիլովը սուրբ ջուր են լցրել շինության դռների վրա՝ բղավելով «վեր կա՛ց ու հեռացի՛ր»: Նրանց խոսքերով՝ գործողությունը խորհրդանշում է սովետական մութ, դեռ չթաղված անցյալից ազատվելու ռուսների ձգտումը:

Երկու ակտիվիստներն էլ ձերբակալվել են: Նրանց մեղադրում են մանր խուլիգանության մեջ, որը ենթադրում է մինչև 15 օր ազատազրկում:

Երեկ Ռուս ուղղափառ եկեղեցին նշում էր Հիսուս Քրիստոսի մկրտության օրը: Հավատացյալներից շատերը համարում են, որ այդ օրը ցանկացած ջուր դառնում է սուրբ: